«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է ամեն գնով ձեռք բերել «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիին։ Ինչպես հաղորդում է Football Italia-ն, երիտասարդ ֆուտբոլիստի ձեռքբերման համար «քաղաքաբնակների» սեփականատերերը պատրաստ են մոտ 35 մլն եվրո վճարել։
Հաղորդվում է, որ իտալացի ծառայություններով անձմաբ հետաքրքրված է «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, թե «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռքբերելու համար «Միլանի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել Էլ-Շարավիին։
|