12:11 Մալդինի. «Ռեալը» քիչ համբերություն ունի, իսկ Անչելոտին գիտի այդ մասին | |
Պաոլո Մալդինին, ով «Միլանում» «Ռեալի» ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիի սանն է եղել, լավ գիտի նախկին մարզչի ոճը, մտքերն ու կարևորությունը: Մալդինին և Անչելոտին 1987-92թթ. թիմակիցներ են եղել, դրանից հետո` 2001-09 թթ. Կարլոն մարզել է Մալդինիին: «Միլանի» լեգենդար պաշտպանի' Marca պարբերականին տված հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: -Ի՞նչ եք կարծում, ինչի կհասնի Անչելոտին «Ռեալում»: -Շատ բանի, քանի որ որտեղ էլ Կարլոն աշխատի, հաջողության է հասնում: Այստեղ ամեն ինչ կա ու պետք չէ փոխել խաղաոճը, պետք է պարզապես պետք է հաղթել, քանի որ«Ռեալը» «Միլանի» պես քիչ համբերություն ունի, իսկ Կարլոն այդ մասին գիտի: -«Մադրիդը» հաճախ կլանում է մարզիչներին: Չե՞ք կարծում, որ նրան բարդ կլինի համակերպվել նման պահանջկոտ ակումբի: -Ոչ, քանի որ նա արդեն եղել է հաղթող թիմի մի մասը: Նա դա ապացուցել է Անգլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում: Չկա թիմ, որի հետ Կարլոն չկարողանա աշխատել: -Որպես մարզիչ, ո՞րն է նրա գլխավոր հատկանիշը: -Թիմին ու ֆուտբոլիստներին հանգստություն փոխանցելը: Նա նաև խաղի մեծ գիտակ է: -Ձեր մարզիչներն են եղել Ֆաբիո Կապելոն, Արրիգո Սակկին և Կարլո Անչելոտին: Երևի նրանք բոլոր ժամանակների իտալացի լավագույն մարզիչնե՞րն են: -Այո, անկասկած, նրանք պատմության գիրկն են անցել: Պետք է նշեմ, որ Անչելոտին շատ է պարտական Սակկիին: -Ի՞նչ եք դուք սովորել նրանցից յուրաքանչյուրից: -Խոսքը երեք տարբեր մարդու մասին է, որոնցից յուրաքանչյուրը հաղթող է: Արրիգոն ինձ սովորեցրել է կազմակերպված պաշտպանվել ու հարձակվել: Ֆաբիոն իր հերթին պարզապես ցույց է տվել խաղի մեխանիզմը, դա բարդ է ու միևնույն ժամանակ հասարակ: Կարլոն նրանց միասնությունն է: -Դուք լավ եք ճանաչում Պիրլոյին: Կարծում եք նա իրական հնարավորություն ունե՞ր «Ռեալ» տեղափոխվելու: -Չգիտեմ, բայց չեմ կարծում, որ դա իրական էր: Նրան գնել կարելի էր 2 տարի առաջ, իսկ հիմա ուշ է: «Յուվենտուսը» նրան բաց չի թողնի: -Ի՞նչ եք մտածում Սերխիո Ռամոսի մասին: Կարո՞ղ է նա Անչելոտիի համար նոր Մալդինի դառնալ «Ռեալում»: -Սերխիոն աշխարհի լավագույն պաշտպանը դառնալու համար ամեն բան ունի, եթե իհարկե դեռ չի դարձել: Նա պետք է ավելի շատ գլխով մտածի, իսկ ֆիզիկականն ու տեխնիկականը նրա մոտ նորմալ են: Ռամոսը կարող է ցանկացած դիրքում խաղալ: Լավագույն պաշտպան դառնալու համար նա միշտ պետք է իդեալական փոխանցումներ կատարի, միշտ: -Ապագայում մարզիչ դառնալու ծրագիր ո՞ւնեք: -Հիմա ոչ: Դա ինձ դուր չի գալիս: Չնայած դեռ չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի: Այժմ ավելի շատ ժամանակ եմ ցանկանում անցկացնել ընտանիքիս հետ: | |
|
Պարմա - Միլան, եթերային և տեքստային |
Պարմա - Միլան, մեկնարկային կազմերը |
Միլան - Վալենիսա, Ուղիղ և տեքստային |
Անհետացող նյութը կօգտագործվի Իտալիայի առաջնությունում |
«Զենիթը» մերժել է «Միլանին» |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |