Իտալական «Միլանի» լեգենդար պաշտպանը խոսել է իր նախկին ակումբի ապագայի մասին:
«Իմ կարծիքով, «Միլանին» դժվար մրցաշրջան է սպասվում: Ակնհայտ է, որ թիմը չի կարողանում իրեն թույլ տալ նույնիսկ ամենահասարակ տրանսֆերը, ինչպես, օրինակ՝ Կեյսուկե Հոնդայի ձեռքբերումը: «Ռոսոներին» առաջատարների կարիք ունի, ովքեր կարող են իրենց ետևից տանել թիմին:
Բացի այդ, մեր մրցակիցները ուժեղացնում են իրենց կազմը, և ես վստահ չեմ, որ «Միլանը» կարող է պայքարել նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար», - ասել է Մալդինին «Tutto Mercato»-ին:
Մալդինին «Միլանում» 14 տարի է անցկացրել, մասնակցելով, գրեթե 650 խաղի:
|