ՊՍԺ-ի 27-ամյա հարձակվող Էզեկիել Լավեցին հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի տվյալներով` անցած շաբաթ արգենտինացին հանդիպել է իտալական ակումբի ներկայացուցիչների հետ, սակայն հայտնի չէ, թե արդյոք այն գործնական բնույթ է կրել: Այժմ Լավեցին բնակարան է փնտրում Միլան քաղաքի մերձակայքում:
Նշենք, որ հարձակվողը ՊՍԺ է տեղափոխվել անցած ամռանը «Նապոլիից»: Նա մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 23 հանդիպման` դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
|