Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 1 » ԿՈՍՏԱԿՈՒՐՏԱ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԱԼԵԳՐԻԻՑ
16:24
ԿՈՍՏԱԿՈՒՐՏԱ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԱԼԵԳՐԻԻՑ
«Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտան կարծում է, որ գլխավոր մարզչի օրերն ակումբում հաշված են:

-Ալեգրիի, Գալիանիի և Բերլուսկոնիի միջև՝ վաղօրոք նախատեսված հանդիպման չեղյալ հայտարարումը շատ բաների մասին է խոսում: Մինչ այդ, ինձ չէր թվում, որ Ալեգրիի հեռացումն արդեն որոշված է: Բերլուսկոնին որոշեց չվերադառնալ և մնաց Սարդինիայում: Սիլվիոյին ճանաչելով, կարող եմ ենթադրել, որ նա որոշել է ձերբազատվել Ալեգրիից, և չի ցանկանում նույնիսկ խոսել նրա հետ:

Մասիմիլիանոյին հրավիրելը՝ Գալիանիի մտահղացումն էր: Հնարավոր է, վերջինիս հարաբերությունները նախագահի հետ վատացել են:

Ըստ իս` «Միլանի» համար ամենահամապատասխան մարզիչը՝ Ֆրանկ Ռայկարդն է»,- հայտարարել է Կոստակուրտան:

Նշենք, որ Ալեգրիի ապագայի մասին վերջնական որոշումը կկայացվի հունիսի 3-ին կամ 4-ին:

Կոստակուրտա. Կարծում եմ, Բերլուսկոնին ցանկանում է ձերբազատվել Ալեգրիից
Դիտումներ: 281 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/4
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]