«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը մեկնաբանել է Իտալիայի գավաթում «Ուդինեզեից» կրած պարտությունը (1:2):
«Թիմը ջանք չէր խնայում, սակայն մեզ այժմ չի բավականացնում կայունությունը: Սակայն ես որոշ բաներ մտածել եմ, և պահպանում եմ լավատեսությունը: Մենք կարող ենք ուղղել իրավիճակը, մնում է միայն շատ աշխատել: Երկրպագուների երակներով սև-կարմիր արյուն է հոսում, և մենք գիտենք, որ նրանց ակնկալիքները շատ մեծ են: Մենք գիտենք, որ հրաշքներ չեն լինում: Մի քանի օր առաջ մենք մեծ ոգևորություն ապրեցինք, սակայն այժմ իրավիճակը կրկին նույնն է: Մենք պետք է հանգստություն պահպանենք»,- Զեեդորֆի խոսքերն է մեջբերում Football Italia Daily-ն:
|