«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը խոսել է առաջնության 22-րդ տուրում «Տորինոյի» դեմ կայացած խաղի մասին (1-1):
-Ես տեսնում եմ, որ «Միլանը» բարձրանում է: Ֆուտբոլիստները խաղադաշտում շատ ուժ գործարդրեցին: Մենք իսկապես ձգտում էինք հաղթել և դա հաճույք է պարգևում:
Այո, մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալ չհաջողվեց, բայց պետք է խաղից խաղ առաջ շարժվենք:
Մինչև մրցաշրջանի ավարտը շատ ժամանակ կա: Թիմ կառուցելու համար ժամանակ է պետք և մենք պետք է մրցաշրջանը պատշաճ ձևով ավարտենք,- Զեեդորֆի խոսքերն է մեջբերում «Միլանի» պաշտոնական կայքը:
|