«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը պատմել է երկրպագուների հետ հանդիպման մասին, Իտալիայի առջնությունում սեփական հարկի տակ «Պարմայից» կրած պարտությունից հետո:
«Նուրբ իրավիճակ է ստեղծվել այն մարդկանց հետ, ովքեր ամբողջ սրտով սիրում են ակումբը:
Ես, Կական եւ Բալոտելին հանդիպեցինք երկրպագուների հետ խաղից հետո, եւ դա խաղաղ բնույթ ունեցող հանդիպում էր: Երկրպագուներն իրենց կարծիքն արտահայտեցին, նրանք միայն լավ են ցանկանում ակումբին: Վերջին երկու տարիների անհաջող ելույթներից հետո, նրանք ցանկանում էին արտահայտել իրենց զգացմունքները:
«Միլանի» երկրպագուների հետ հանդիպմանը որոշ դրական մտքեր հնչեցին: Բոլորը հարգանք դրսեւորեցին միմյանց նկատմամբ: Երբեմն շատ կարեւոր է լսել երկրպագուներին»,- հայտնել է Զեդորֆը:
|