«Միլանի» կիսապաշտպան Կական Իտալիայի առաջնության' «Տորինոյի» հետ հանդիպման ընթացքում վնասվածք ստանալուց հետո դիմել է ակումբի երկրպագուներին:
-Երեկ վատ օր ստացվեց, ու ես ընդհանրապես չէի սպասում, որ այսպես կլինի: Ես շատ դժվարությամբ ընդունեցի սա: Ես երկար զրույցներ եմ ունեցել Գալիանիի ու բժիշկների հետ և որոշեցի, որ այս պահին ոչինչ չեմ կարող պահանջել «Միլանից», բացի սիրուց ու աջակցությունից, մինչև շարք չվերադառնամ: Հենց այդ պատճառով էլ որոշում եմ ընդունել հրաժարվել աշխատավարձիցս, մինչև չապաքինվեմ վնասվածքից: Միակ բանը, որ ես խնդրում եմ ձեզանից' աջակցությունն է, որն ինձ կօգնի վերականգնվել որքան հնարավոր է արագ,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
|