Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 22 » Կակա. «Զեեդորֆը լավ մարզիչ կլինի»
12:31
Կակա. «Զեեդորֆը լավ մարզիչ կլինի»
«Միլանի» կիսաաշտպան Կական «Ինտերի» հետ դերբիի նախօրեին խոսել է թիմի խնդիրների և հարձակվող Մարիո Բալոտելլիի մասին։

-Ես չէի սպասում, որ մրցաշրջանի սկիզբն այսքան դժվար կլինի։ Մեզ չի բավարարում կայունությունը։

Չգիտեմ, գուցե այդ խնդիրը թիմի «ծերանալու» հետ է կապված, բայց մենք պետք է ամեն խաղում նույն տրամադրվածությամբ դաշտ դուրս գանք, ոչ թե միայն կարևոր հանդիպումներում։ «Միլանը» հիմա զարգացման փուլում է, և մեզ կարող է մեծ ապագա սպասել։


Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ես ազդել եմ Բալոտելլիի վրա, և նա դեպի լավն է փոխվել, ես համոզված չեմ, որ դա իմ շնորհիվ է եղել։ Սակայն բոլորն են տեսնում, որ Մարիոն փոխվել է. նա լավ տղա է, սակայն, հնարավոր է, նրա ուսերին չափազանց մեծ պատասխանատվություն էր դրվել, ինչին նա պատրաստ չէր։

Եթե հնարավորություն ունենայի դերբիից առաջ «Ինտերի» կազմից հանել ֆուտբոլիստներից մեկին, ապա Գուարինին կընտրեի. նա շատ ուժեղ և լավ խաղացող է,-ասել է Կական։
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1291 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]