«Միլանի» կիսապաշտպան Կական հույս ունի «Ռոսոների» կամզում իր 100-րդ գոլը խփել վաղը կայանալիք միլանյան դերբիում, հաղորդում է Football-italia.net-ը:
-«Ինտերին» գոլ խփելը յուրարահատուկ իրադարձություն է: Հիշում եմ՝ մի անգամ Գատուզոյի փոխանցումից հետո խփեցի «Ներաձուրիին», այնքան էլ հաճախ չի պատահում: Այժմ երկու ակումբներն էլ դժվարությունների են հանդիպել, բայց հաղթանակը և 100-րդ գոլը «Միլանի» կազմում հրաշալի ամանորյա նվեր կլիներ իմ համար»,- նշել է աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստը:
Հանդիպումը կայանալու է վաղը, Երևանի ժամանակով 23:45-ին:
|