Իտալական «Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Կական, ով երեկ դարձավ 2 գոլի հեղինակ' անցնելով ռոսոներիների կազմում խփած 100 գոլի սահմանը, նշել է, որ երբեք չի դադարել հավատալ իր ուժերին:
«Երբեք չեմ մտածել, որ որպես խաղացող ավարտված եմ: «Ռեալ Մադրիդում» իմ մակարդակից ցածր էի հանդես գալիս, սակայն միշտ աշխատում էի մարզավիճակս վերադարձնելու համար: «Ռեալ Մադրիդը» կարող է հաստատել, որ միշտ պրոֆեսիոնալ եմ եղել: Հանոզված էի, որ կարող եմ նորից վերադառնալ այս մակարդակին: Ցանկանում եմ օրինակ ծառայել նրանց համար, ովքեր կգան այս թիմ», - Կակայի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
|