«Միլանի»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զիդորֆը «Ուդինեզեի-ի դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումից առաջ նշել է, որ մրցակիցն ունի ուժեղ ֆուտբոլիստներ և կարող է զարմացնել: Զիդորֆի խոսքերով` իր թիմը պետք է համոզիչ առավելության հասնի կողմերի արդեն առաջին մրցավեճում, որը կկայանա մրցակցի հարկի տակ:
«Ներկայումս մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում էինք լինել մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ես շատ եմ խոսել թիմի հավասարակշռության մասին: Այժմ մենք դրան հասել ենք: Շատ գոլեր ենք խփում` միաժամանակ վատ չխաղալով պաշտպանությունում: Մենք անհամբերությամբ ենք սպասում գավաթի խաղարկության 1/4 եզրափակչին: Այն շատ կարևոր մրցաշար է մեզ համար:
«Ուդինեզեի»-ի դեմ պետք է խաղանք այնպես, ինչպես դա արեցինք առաջնության մրցավեճում: Հնարավոր է` նույնիսկ ավելի լավ արդյունքի հասնենք: Բայց այդ թիմը կարող է զարմացնել մեզ: Պետք է ցանկալի արդյունքի հասնել արդեն առաջին խաղում: Մրցակցի դաշտում խփած մեկ գոլը ոչինչ չի նշանակի, ամեն ինչ կվճռվի «Սան Սիրո»-ում:
|