«Ինտերը» մտադիր է նոր հարձակվող ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Ինտերի» նոր նախագահ Էրիկ Թոհիրն արդեն մեկ անգամ չէ նշել, որ Վալտեր Մացցարին խնդրել է գումարներ հատկացնել հարձակման գիծն ուժեղացնելու համար:
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս միլանցիները կփորձեն նոր հարձակվող ձեռք բերել: Ըստ Sportmediaset-ի տեղեկությունների, «Ինտերի» հավանական ձեռքբերումների թվում է Ալեսսանդրո Մատրին:
Ընթացիկ մրցաշրջանում Մատրին «Միլանի» կազմում դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ: Հաղորդվում է, որ «Ինտերը» կփորձի տրանսֆերային պատուհանի բացվելուն պես ձեռք բեերել «Յուվենտուսի» նախկին խաղացողին:
|