«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին մեկնաբանել է կիսապաշտպան Կակայի' «Միլան» վերադարձը:
-Կակային վերադարձնելը' հիանալի որոշում էր «Միլանի» կողմից: Միայն նրանք կորոշեն, թե որքանով էր դա արդյունավետ, քանի որ ես չեմ կարող դատավորի կեցվածք ընդունել:
Սակայն ես շատ ուրախ եմ, որ Կական նորից խաղալու է Իտալիայի առաջնությունում,- ասել է Մորատին:
Հիշեցնենք' բրազիլացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ» էր տեղափոխվել 2009 թվականին, 65 մլն. եվրոյի դիմաց: Ենթադրվում էր, որ խաղացողի' «ռոսսոներիի» կազմ վերադարձը կգնահատվի անվճար, սակայն նրա հաջող ելույթների դեպքում մադրիդյան ակումբը կստանա 5 մլն. եվրո:
Ավելացնենք, որ Կական, «Արքայական» ակումբում ստացած տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձի փոխարեն, «Միլանում» ունենալու է տարեկան ընդամենը 4 մլն. եվրո եկամուտ:
|