«Միլանը» մի քանի անգամ փորձել է բանակցություններ վարել Գոնսալո Իգուայինի հետ, սակայն վերջինս մերժել է, հաղորդում է Football Italia-ն:
Իտալական ակումբն արգենտինացուն գնելու առաջին փորձը կատարել է այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը հանդես է եկել դեռևս «Ռիվեր Փլեյթում»: Առաջին մերժումից 2 տարի անց «Միլանը» կրկին փորձել է կապ հաստատել Իգուայինի հետ, սակայն վերջինս վճռել էր տեղափոխվել «Ռեալ»:
Հավելենք՝ այդ ժամանակ Գոնսալո Իգուայինի տրանսֆերը կազմել է 20 մլն եվրո, իսկ այս ամռանը նա «Նապոլի» տեղափոխվեց 37 մլն եվրոյի դիմաց:
|