Ճապոնիայի ազղգային հավաքականի և «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հայտարարել է, որ իր՝ «Միլան» տեղափոխման շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են:
-«Միլանի» հետ բանակցությունները ավարտական փուլում են: Ինչպես հասկացա, «Միլանը» համաձայնել է «ԲԿՄԱ»-ի առաջարկած պայմաններին: Վերջնական որոշումը կկայանա ակումբների նախագահների հանդիպման ժամանակ,- Հոնդայի խոսքերն է մեջբերում ճապոնական Nikkan-ը:
Հիշեցնենք, որ «ԲԿՄԱ»-ի նախագահ Եվգենիյ Գիները հայտարարել էր, որ չի պատրաստվում վաճառել ճապոնացի կիսապաշտպանին:
|