«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է «Յուվենտուսից» կրած պարտության մասին (0։1), ինչպես նաև նշել, որ հաջորդ մրցաշրջանում թիմն ավելի ուժեղ կլինի։
«Լավ հանդիպում անցկացրինք։ Ավելի արդարացի կլիներ գոլազուրկ ոչ-ոքին, քանի որ երկու թիմերն էլ վտանգավոր պահեր չէին ստեղծում։
Սա այն հանդիպումներից էր, որի ժամանակ հանդիպման ելքը որոշում է մի դրվագը։ Թիմը լավ ֆուտբոլ ցուցադրեց։
Այժմ ամեն ինչ ունենք՝ երրորդ տեղը գրավելու համար։ Դա շատ կարևոր է։ Վստահ եմ, որ հաջորդ տարի «Յուվետուսի» հետ տարբերությունն ավելի քիչ կլինի»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում AS-ը։
|