Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 17 » Goal.com. «Միլանը» կարող է ձեռք բերել Խաբի Ալոնսոյին
23:39
Goal.com. «Միլանը» կարող է ձեռք բերել Խաբի Ալոնսոյին
Իտալական «Միլանը» նախատեսում է գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, տեղեկացնում է Goal.com-ը:


Նշվում է, որ հավանական գործարքը գնահատվում է 15 մլն. եվրո: Իսպանացու տեղափոխմանը կարող են խոչընդոտել ֆինանսական խնդիրները, քանի որ Ալոնսոն ցանկանում է ստանալ տարեկան առնվազն 4 մլն. եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ Ալոնսոյի պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է 2014 թվականի հունիսին: «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը ևս երկու տարով, սակայն իսպանացին մերժել էր ակումբի առաջարկը:


Դիտումներ: 336 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 4.9/9
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]