«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանի նշել է, որ գոհ է Իտալիայի առաջնության 16-րդ տուրի «Ռոմայի» հետ դիմակայությունում թիմի ցույց տված խաղից:
«Ես գոհ եմ թիմի ցույց տված խաղից: Սա դժվար խաղ էր բարդ մրցակցի դեմ: Այս խաղում մենք կարող էինք և հաղթել, և թե պարտվել: «Ռոմայի» գնդակից հետո մենք լավ խաղացինք և գուցե կարող էինք 11 մետրանոցի հավակնել, թեև հիմա չարժե մրցավարությունից խոսել: «Ռոման» դեռևս պարտություն չի կրել, բայց համդիպման մեծ մասը մենք նրանց հետ հավասար մակարդակի վրա անցկացրինք: Մենք լավ խաղացինք, իսկ վերջում «Ռոման» անգամ մի փոքր վախեցավ», -ասել է Գալիանին:
Նշենք, որ խաղն ավարտվել է 2-2 հաշվով:
|