«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին ոչ մի կապ չունի իր եղբոր՝ Էնոյի և հեռուստահաղորդավար Ֆրանչեսկո Ֆակինետիի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: «Այն պահին, երբ Էնոն և Ֆակինետին կռվել են, Բալոտելին այլ տեղում է եղել: Նա տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի: Հուսով եմ՝ Էնոն տեղի ունեցածից ճիշտ հետևություններ կանի»,-ասել է Գալիանին:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիո Բալոտելիի կրտսեր եղբայր Էնո Բալոտելին գիշերային ակումբում է կռվել էր իտալացի հաղորդավար Ֆրանչեսկո Ֆակինետիի հետ: Նշվում է, որ Բալոտելին ներկա է եղել, սակայն չի մասնակցել կռվին: Րոպեներ անց անվտանգության աշխատակիցները բաժանել են կռվողներին:
|