Ինչպես հայտնում է Football Italia-ն, «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հույս ունի, որ Նոր Տարում Ա Սերիայում բախտը կժպտա իրենց: «Մենք հույս ունենք, որ 2014թ-ը մեզ հաջողություն կբերի: Ես ակնկալում եմ, որ մենք ավելի շատ միավորներ կվաստակենք, քանի որ այժմ մենք շատ քիչ միավորներ ունենք: Բայց այդ ամենը բացատրվում է բազմաթիվ վնասվածքների առկայությամբ: Առաջնության տեսանկյունից այնքան էլ ուրախ չդասավորվեց մրցաշրջանի մեկնարկը, բայց մյուս կողմից Չեմպիոնների Լիգայում մենք միակ իտալական ակումբն ենք, որը հայտնվեց 1/8 եզրափակչում»,- ասել է Գալիանին: «Միլանն» արդեն օգտվել է հունվարյան տրանսֆերային պատուհանի հնարավորությունից և հրավիրել է ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամիին և ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդային:
|