«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ միլանյան ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կառլոս Տևեսի ծառայություններով, տեղեկացնում է Football-Italia.net կայքը:
Աղբյուրի համաձայն` սպասվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը, որի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2014 թվականը, ամռանը կհեռանա անգլիական ակումբից:
«Կառլիտոսն ինձ չի դավաճանի: Նա ինձ շատ է դուր գալիս: Իսկ ինչ վերաբերում է նրա տրանսֆերային արժեքին, ապա դա ամենևին էլ խնդիր չէ»,- ասել է Գալիանին:
Գալիանին բացառել է Շարավիի «Միլանից» հեռանալը. «Նա չի լքի «Միլանը»:
Հիշեցնենք, որ «Միլանն» անցած տարվա հունվարին ցանկանում էր ձեռք բերել Տևեսին:
|