Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 11 » Գալիանի. Էլ-Շաարավին չի վաճառվում
00:01
Գալիանի. Էլ-Շաարավին չի վաճառվում
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին ընդգծել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել Ստեֆան Էլ-Շաարավիին ու հետաքրքրված չէ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսի ծառայություններով:



-Տևեսի գործակալները պետք է հասկանան, որ եթե իրենց հաճախորդը ցանկանում է խաղալ «Միլանում», ապա պետք է համաձայնի աշխատավարձի կրճատման: Սակայն մենք չենք դիտարկում արգենտինացու թեկնածությունը:

Այդպիսի լուրեր հայտնվել են միայն այն պատճառով, քանի որ «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է Էլ-Շաարավիի ծառայություններով ու Տևեսին ցանկանում է ներառել գործարքի մեջ: Սակայն Ստեֆանը անձեռնմխելի է ու չի վաճառվում,- ասել է Գալիանին:
Դիտումներ: 341 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]