«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է տեղեկություններն այն մասին, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է հեռանալ:
«Բալոտելլին կմնա «Միլանում»»,-Գալիանիի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:
Գալիանին նաև նշել է, որ անարդարացի է համարում ֆուտբոլիստի հասցեին հնչեցված մեղադրանքները: Բալոտելլին սուր քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ Իտալիայի հավաքականին չէր հաջողվել Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել:
«Ինձ դուր չի գալիս այն, որ տպավորություն է ստեղծվել, թե Իտալիայի հավաքականը պարտվել է Բալոտելլիի պատճառով: Իտալիայի հավաքականը պարտվել է այլ պատճառներով»,-ասել է Գալիանին:
|