Ստամբուլի «Գալաթասարայը» հետաքրքրված է Իտալիայի հավաքականի ու «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է իտալական մամուլը, թուրքական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի` Մինո Ռայոլայի հետ: Նշվում է, որ «Գալաթասարայի» ղեկավարությունը մտադիր է Բալոտելլիի համար վճարեն այն գումարը, որ թիմը ստացել է Չեմպիոնների լիգայի վերջին երկու խաղարկություններում ունեցած ելույթների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Միլանը» մտադիր է բաժանվել Բալոտելլիից, սակայն հետագայում այդ տեղեկությունները հերքվել էին:
|