«Միլանի» կիսապաշտպան Մատյո Ֆլամինին լքում է «Սան Սիրոն»:
29-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը «Ռոսոներիի» հետ ավարտվում է հունիսի վերջին, սակայն կողմերը պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության չեն եկել:
Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ակումբը չի կարողացել բավարարել ֆրանսիացի ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:
Ֆլամինին ցանկանում էր երկամյա պայմանագիր ստորագրել թիմի հետ`տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձով:
Նշվում է, որ միլանցիների խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Մարսելը»:
|