«Միլանի» երիտասարդ պաշտպան Մաթիա Դե Շիլիոն գոհ է ընթացիկ մրցաշրջանում գրանցած առաջընթացից, սակայն չի պատարստվում բավարարվել ձեռք բերածով:
«Սա իմ առաջին ամբողջական մրցաշրջանն է առաջին թիմի կազմում: Սակայն ես դեռ փորձի պակաս ունեմ, որը կգա ժամանակի հետ:Իմ ելույթներն աննկատ չեն մնացել, սակայն պետք է շարունակեմ աշխատել ինձ վրա, որպեսզի կատարելագործեմ իմ խաղը», – Դե Շիլիոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մաթիան «Միլանի» կազմում 24 խաղ է անցկացրել և երկու անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական:
|