«Միլան»-ի նախագահի դուստրը` Բարբարա Բերլուսկոնին գնահատել է ակումբի հեռանկարները` Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից առաջ:
««Միլան»-ի գլխավոր մարզիչ Ալեգրին փոփոխություններ կատարեց թիմում` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Նա հիանալի աշխատանք կատարեց երիտասարդ խաղացողների հետ, ովքեր մեր ապագան են:
Իմ գործը չէ գնահատել գլխավոր մարզչի աշխատանքը, սակայն եթե «Միլան»-ին չհաջողվի մրցաշրջանի ավարտին զբաղեցնել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, շատ վատ կլինի:Մենք բոլորս պայքարում ենք մեկ նպատակի համար` ցանկանում ենք ձեռք բերել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր: Դա մեզ միավորում է»,-ասել է Բարբարան CalcioNews24-ին տված հարցազրույցի ժամանակ:
|