Երբ միավորվում են «Միլանի» ու «Ինտերի» երկրպագուները
Միլանյան «Ինտերի» երկրպագուների ամենաակտիվ զանգվածը դիմել է բոլոր իտալական ակումբների ֆանատներին՝ կապված «Միլանի» տնային ստադիոնի որակազրկման հետ:
«Տվյալ դեպքում մենք ամբողջությամբ «Միլանի» կողմն ենք: Այո, նրանք մեր դարավոր «թշնամիներն» են, սակայն մենք բոլորին կոչ ենք անում պայքարել այդ որակազրկման դեմ: Կհասնենք նրան, որ կորակազրկվեն բոլոր ստադիոնները»,- նշվում է «Ինտերի» երկրպագուների հայտարարությունում, գրում է Sky Sport Italia-ն:
«Նապոլիի» ֆանատներն արդեն ակցիային միանալու պատրաստակամություն են հայտնել:
Հիշեցնենք, որ «Միլանը» պատժվել էր, քանի որ Թուրինի «Յուվենտուսի» դեմ A Սերիայի 7-րդ տուրի խաղում միլանցի երկրպագուներն աչքի էին ընկել ռասիստական բնույթի վանկարկումներով: Միլանցիներն առաջիկա տնային խաղը կանցկացնեն առանց երկրպագուների: