«Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, գանացի ֆուտբոլիստն այսօր ժամանել է Միլան, որտեղ վաղը բուժզննում կանցնի: Ակնկալվում է, որ 31-ամյա խաղացողն իտալական ակումբի կազմը կհամալրի անվճար և կստորագրի մինչև 2015թ. ամառ գործող պայմանագիր` աշխատավարձի կրկնակի կրճատումով: Պետք է նշել, որ նրա տրանսֆերը ձեռք բերելու միտքը «ռոսոներիներ»-ի նոր գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆինն է:
Ընդգծենք, որ Էսյենը Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում «Չելսի»-ի կազմում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել ու, հետևաբար, կկարողանա մասնակցել մրցաշարի գարնանային փուլին:
Գանայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «ազնվականներ»-ի 9 հանդիպման:
|