Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Էլ-Շաարավին բաց կթողնի «Միլանի» առաջիկա խաղերը
18:17
Էլ-Շաարավին բաց կթողնի «Միլանի» առաջիկա խաղերը
«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին, ով վնասվածք է ստացել թիմի' սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մարզման ժամանակ, բաց կթողնի առաջիկա հանդիպումները: 20-ամյա ֆուտբոլիստի մոտ ազդրի վնասվածք է ախտորոշվել: Այդպիսով, Էլ-Շաարավին չի կարողանա օգնել իր թիմին Ա Սերիայի' «Տորինոյի» հետ խաղում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի' «Սելթիկի» հետ մրցավեճում:

-Առաջիկա օրերի ընթացքում խաղացողը մի քանի թեստեր կանցնի, որպեսզի կարողանանք մոտավորապես իմանալ, թե երբ կվերադառնա խաղադաշտ,- ասել է միլանցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 450 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]