Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցները շատ մեծ ուշադրություն են հատկացնում իր արտաքին տեսքին:
«Իմ արտաքին տեսքը՝ այդ թվում սանրվածքն ընդհանրապես կապ չունեն այն բանի հետ, թե ես ինչպես եմ ինձ դրսևորում մարզադաշտում: Միշտ նույն տեսքն եմ ունեցել, սակայն խաղացել եմ և լավ, և վատ:
Ցավոք, մրցաշրջանի մեկնարկում ես երկու վնասվածք ստացա, սակայն կարծում եմ որոշ ժամանակ անց կկարողանամ խաղադաշտ վերադառնալ»,-Էլ-Շաարավիի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
|