Հոլանդացի Էդգար Դավիդսը լքել է «Բարնետ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, որը հանդես է գալիս Անգլիայի ուժեղագույն 5-րդ դիվիզիոնում, որպեսզի միանա «Միլան»-ի` Կլարենս Զեդորֆի գլխավորած մարզչական շտաբին, հաղորդում է Il Giorno-ն:
Ըստ աղբյուրի` 40-ամյա մասնագետն իտալական ակումբի հետ պայմանագիր կստորագրի մոտ օրերս:
Դավիդսն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Միլան»-ում, «Յուվենթուս»-ում, «Բարսելոնա»-ում, «Ինտեր»-ում և այլ ակումբներում:
Սպասվում է, որ 2 հոլանդացիներին ամռանը կարող են միանալ նաև Էրնան Կրեսպոն ու Յապ Ստամը:
|