Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 23 » Չհաջողված Մրցաշրջանի 1-ին Շրջանը ավարտվեց նույնպես Անհաջող , (Տեսանյութ)
10:51
Չհաջողված Մրցաշրջանի 1-ին Շրջանը ավարտվեց նույնպես Անհաջող , (Տեսանյութ)
Ա Սերիայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ "Ջուզզեպպե Մեացցա" անվան մարզադաշտում, որտեղ վաղեմի "թշնամիները" Ինտերը և Միլանը հանդիպել էին միմյանց: Երկու թիմերին օդ ու ջրի պես 3 միավոր էր հարկավոր և նույնիսկ ոչ ոքին ձեռնտու չէր երկու թիմերին: 



Առաջին խաղակեսը անցավ ոչ այնքան դիտարժան պայքարում: Թիմերը շատ զգույշ էին փորձում խաղալ առաջինը մտածելով պաշտպանության մասին: Միլանը ունեցավ մեկ-երկու պահ հաշիվը բացելու, սակայն վերջին հարվածը չէր ստացվում: Ինտերը ևս ունեավ գոլային պահեր, բայց հիշարժան դրվագը առաջին խաղակեսի դա չնշանակված 11 մետրանոց հարվածն էր Պալասիոյի դեմ խախտման համար:

Երկրորդ խաղակեսում Ինտերը խաղի տեմպը բարձրացրեց և ավելի արագ էր անցնում գրոհների և ուներ բազմաթիվ գոլային պահեր, սակայն գնդակը չէր ցանկանում հայտնվեր Աբիատիի պաշտպանած դարպասը: Կրքերը ավելի էին թեժացել խաղավարտին, քանի որ երկու թիմերին էլ ցանկանում էին հաղթանակած հեռանալ խաղադաշտից: Խաղավարտից 4 րոպե առաջ Գուարինի փոխանցումից հետո Պալասիոն կրնկի հարվածով շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, այս գոլը հաղթական դարձավ Ինտերի համար: Ավելացրած ժամակահատվածում շատ տհաճ դեպք պատահեց` Ինտերի նախկին խաղացող Սալի Մունտարին հարվածեց Կուզմանովիչին, որից հետո հեռացվեց խաղադաշտից:

Այսպիսով Ինտերը հաղթանակով է ավարտում 2013թ Միլանը Պարտությամբ

Ինտեր 1-0 Միլան Գոլեր`

 86' Պալասիո

Հեռացում` 90+2 Մունտարի
Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 2275 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]