Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 25 » Չեմպիոնների լիգայի «մաքուր եզրափակիչները». պատմական ակնարկ
21:57
Չեմպիոնների լիգայի «մաքուր եզրափակիչները». պատմական ակնարկ

1998/99 մրցաշրջանից ՈւԵՖԱ-ն փոխեց Չեմպիոնների լիգայի անցկացման կանոնակարգը` ընդլայնելով մասնակիցների կազմը: Մրցաշարին բացի երկրի չեմպիոններից իրավունք ստացան մասնակցել նաև եվրոպական առաջատար մյուս ակումբները: Եվ հենց առաջին իսկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասան թիմեր, որոնք չէին հանդիսանում իրենց երկրի չեմպիոնները:

 

Իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի առաջին եզրափակիչը, որտեղ երկու թիմերն էլ հանդիսանում էին մի երկրի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հաջորդ 12 տարիների ընթացքում գրանցվեց ևս երկու դեպք: «Մաքուր իսպանական» եզրափակչին ավելացան «մաքուր իտալական» և «մաքուր անգլիական» եզրափակիչները: Այս մրցաշրջանում հերթը «մաքուր գերմանականինն է»:

Իսպանիայի առաջնության 5-րդ թիմը ուժեղագույնն է Եվրոպայում


1999/2000. «Ռեալ» Մադրիդ - «Վալենսիա» 3-0.

գոլերը` Մորյենտես, 39; Մաքմանաման, 67; Ռաուլ, 75

«Ռեալ». Կասիլյաս, Կամպո, Էլգերա, Կարանկա, Ռոբերտո Կառլոս, Միչել Սալգադո (Հիերրո, 84), Մաքմանաման, Ռեդոնդո, Ռաուլ, Անելկա (Մանոլո Սանչիս, 79), Մորյենտես (Սավիո, 71):

«Վալենսիա». Կանիսարես, Պելեգրինո, Ջուկիչ, Անգլոմա, Խերարդո (Իլիե, 98), Ֆարինոս, Մենդիետա, Կիլի Գոնսալես, Խերարդ, Անգուլո, Կլաուդիո Լոպես:

Այս մրցաշրջանում կիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերեցին իսպանական միանգամից երեք ակումբներ` «Ռեալը», «Վալենսիան» ու «Բարսելոնան»: Ընդ որում «ՌԵալը» կարողացավ պայքարից դուրս թողել գործող գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Վալենսիան» գեղեցիկ պայքարում հաղթահարեց Իտալիայի ապագա չեմպիոն և այդ մրցաշրջանի ֆավորիտներից մեկին` Հռոմի «Լացիոյին»:

Կիսաեզրափակչում «Ռեալը» վրեժխնդիր եղավ մրցաշարի մյուս ֆավորիտից` «Բավարիայից»` խմբային փուլում կրած երկու պարտության, իսկ «Վալենսիան», ինչպես և նախորդ փուլում հիանալի խաղաց սեփական հարկի տակ (4-1 հաշվով հաղթանակ «Բարսելոնայի» նկատմամբ) ու դուրս եկավ եզրափակիչ:

Ընդհանուր առմամբ, այս երկու թիմերի եզրափակչում հայտնվելը անակնկալ էր համարվում: «Ռեալը» ձախողել էր Իսպանիայի առաջնությունը` դուրս մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց, իսկ «Վալենսիան» վաղուց լուրջ հաջողություններ չէր ունեցել եվրոպական մրցասպարեզում: Երկու թիմերի մարզիչները միանգամայն տարբեր խաղաոճեր էին նախընտրում, դել Բոսկեի «Ռեալը» վառ հարձակվողական ֆուտբոլ էր խաղում, հարձակման գծում գործում էին երիտասարդ Ռաուլը, Մորյենտեսն ու Անելկան, ովքեր մշտապես ստանում էին Ֆեռնանդո Ռեդոնդոյի ու Սթիվ Մաքամանամանի աջակցությունը Դել Բոսկեն այս խաղում պահեստայինների թվում թողեց վետերաններ Մանոլո Սանչիսինու Ֆեռնանդո Հիերրոյին` պաշտպանությունում վստահելով երիտասարդԱյտոր Կարանկային, Իվան Էլգերային ու Իվան Կամպոյին:

Իսկ ահա արգենտինացի Էկտոր Կուպերը ավելի շատ պրագմատիկ ֆուտբոլի կեղմնակից էր: Ճիշտ է առջևի գծում «Վալենսիան» կատարողների վարպետության պակաս չուներ: Թիմի առաջատարԳաիսկա Մենդիետան արդեն հասցրել էր դառնալ մրցաշարի հայտնություններից մեկը: Կլաուդիո Լոպեսի ու Կիլի Գոնսալեսիանհատական վարպետությունը նույնպես Կուպերի հաղթաթղթերից էին: Սպասվում էր, որ թիմերի միջև լուրջ պայքար կծավալվի, սակայն իրականում ավելի փորձառու «Ռեալը» խնդիրներ չունեցավ: Ռաուլի և Մորյենտեսի համագործակցությունը վճռորոշ եղավ հակամարտությունում: Իսկ եզրափակչի զարդը դարձավ Մաքմանամանի խփած գեղեցիկ գնդակը: «Ռեալը» վերջին երեք տարիների ընթացքում երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Իսկ Կուպերի «Վալենսիան» պարտվեց նաև հաջորդ մրցաշրջանի եզրափակչում:

 

Իտալական դրամա


2002/2003. «Միլան» - «Յուվենթուս» 0-0 (3-2, 11մ-ով).

«Միլան». Դիդա, Նեստա, Կոստակուրտա (Ռոկե Ժունիոր, 66), Քալաձե, Մալդինի, Գատուզո, Պիռլո (Սերժինյո, 71), Զեդորֆ, Ռուի Կոշտա (Ամբրոզինի, 87), Շևչենկո, Ինձագի:

«Յուվենթուս». Բուֆֆոն, Ֆերրարա, Տուդոր (Բիրինդելլի, 42), Մոնտերո, Թյուրամ, Դավիդս (Զալայետա, 65), Տակինարդի, Ձամբրոտտա, Կամորանեզի (Կոնտե, 46), դել Պիերո, Տրեզեգե:

Երբ ամբողջ Եվրոպան խոսում էր իտալական ակումբային ֆուտբոլի անկման ու լուրջ խնդիրների մասին, 2002/03 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին Ապենինյան թերակղզու միանգամից երեք ներկայացուցիչներ: Կիսաեզրափակչում «երրորդ ավելորդի» դերը բաժին հասավ Չեմպիոնների լիգայի գլխավոր անհաջողակներից մեկին` Էկտոր Կուպերին: Նրա «Ինտերը» պարտվեց միլանյան դերբիում, վճռական եղավ «Շևչենկոյի գործոնը»:

Իսկ ահա մյուս կիսաեզրափակչում, շատերի կարծիքով, հանդիպում էին մրցաշարի ապագա հաղթողները: Թուրինի «Յուվենթուս» այնքան հզոր էր այդ մրցաշրջանում, որ կարողացավ կանգնեցնել «գալակտիկոսներին»`Զիդանի, Ռոնալդոյի ու Ֆիգոյի ղեկավարությամբ: Կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը այս թիմերի միջև դարձավ Չեմպիոնների լիգայի ամենադիտարժան խաղերից մեկը: Եվ իսկապես, հնարավոր է, որ հենց այս թիմերի միջև դիմակայությունում վճռվեց մրցաշարի հաղթողի հարցը: Սակայն վճռորոշ էր ոչ թե դիմակայության ընդհանուր արդյունքը, այլ երկրորդ հանդիպման վերջին րոպեներին տեղի ունեցած իրադարձությունը:

«Յուվենթուսի» առաջատար Պավել Նեդվեդը դաշտի կենտրոնում խախտեց կանոնները Սթիվ Մաքմանամանի նկատմամբ, և ստանալով դեղին քարտ, ստիպված եղավ բաց թողնել եզրափակիչը: Եզրափակիչը անցավ բավականին համառ, միևնույն ժամանակ ձանձրալի պայքարում: Հիշատակվեցին միայն թիմերի մեկական հարվածները դարպասաձողին,Բուֆֆոնի հրաշալի խաղը Ինձագիի հարվածից հետո ու Շևչենկոյիխփած գոլը, որը մրցավարը չհաշվեց... Ինձագիի խաղից դուրս լինելու պատճառով:

Հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարերը: Բուֆֆոնը գերազանց կատարեց իր աշխատանքը, հետ մղեց երկու հարված, սակայն Դիդայինհաղթելու համար նույնիսկ դա բավական չէր: Տրեզեգեն, Զալայետան ուՄոնտերոն չկարողացան հաղթող դուրս գալ բրազիլացի դարպասապահի դեմ պայքարում: Թուրինցիները խաղից հետո անմիջապես հիշեցին Նեդվեդի բացակայության մասին, սակայն «Միլանին» դա արդեն քիչ էր հետաքրքրում: Փոխարենը, չեխ ֆուտբոլիստի բացակայությունը եզրափակչում, հավանաբար, իր դրական ազդեցությունը թողեց լրագրողների վրա, ովքեր տարվա վերջում հանձնեցին նրան «Ոսկե գնդակը»: Իսկ չեմպիոնների լիգայում Պավելն այդպես էլ չհաղթեց:

 

Զուտ անգլիական սպանություն

2007/2008. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» 1-1 (6-5, 11մ-ով).

գոլերը` Ռոնալդու, 26 - Լեմպարդ, 45հեռացում` Դրոգբա, 116

«Մանչեսթեր Յունայթեդ». Վան Դեր Սար, Բրաուն (Անդերսոն 120+5), Ֆերդինանդ, Վիդիչ, Էվրա, Հարգրիվզ, Սքոուլզ (Գիգս, 87), Կարիկ, Ռոնալդու, Ռունի (Նանի, 101), Տևես:

«Չելսի». Չեխ, Թերի, Կառվալյո, Էսյեն, Էշլի. Քոուլ, Մակելելե (Բելետտի, 120+4), Բալլակ, Լեմպարդ, Ջո Քոուլ (Անելկա, 99), Մալուդա (Կալու, 92), Դրոգբա


Ինչպես և նախորդ երկու դեպքերում կիսաեզրափակչում մի երկիրը ունեցավ միանգամից երեք ներկայացուցիչներ: «Լիվերպուլին» պայքարից դուրս թողեց «Չելսին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը», հաղթելով «Բարսելոնային», ապահովեց «մաքուր անգլիական» եզրափակիչը: 

Եթե նախորդ դեպքում դրաման իր գագաթնակետին հասավ կիսաեզրափակչում, ապա այս անգամ այն ծավալվեց եզրափակչում: Չի կարելի ասել, որ հանդիպումը ձանձրալի էր, սակայն եզրափակչի բոլոր կանոններին համաձայն, զգուշությունը երկու թիմերի գործողություններում շատ էր: Առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին,Ռոնալդուի գոլին «Չելսին» պատասխանեց Լեմպարդի գնդակով: Այլևս խփված գնդակներ չեղան, թիմերը հաղթողին վճռեցին 11 մետրանոցներով: Ռոնալդուի վրիպումը պետք է ճակատագրական դառնար, սակայն ճակատագիրը որոշեց այս անգամ ներել 11 մետրանոցի նշանակետից վրիպած մեծ ֆուտբոլիստին, այն ինչ ժամանակին չարեց Պլատինիի, Բաջոյի, վան Բաստենի պարագայում: Ջոն Թերին պետք է իրացներ 11 մետրանոցն ու մի քանի րոպե անց գլխավերևում պահեր Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն… Հավանաբար, նա դեռ երկար կհիշի «Լուժնիկիի» խոտածածկը:

Թերին սայթաքեց, հետագայում վրիպեց նաև արդեն փորձառու Անելկան: Ռոնալդուի փոխարեն սկսեց արտասվել Թերին, Թերիի փոխարեն Չեմպիոնների լիգայի գավաթը գլխավերևում պահեց Ռիո Ֆերդինանդը: Իսկ Ջոնը, Ֆրենկը և Պետեր Չեխը ճակատագրից իրենց ռևանշը վերցրին 4 տարի անց: Սակայն դա արդեն ուրիշ պատմություն է…

Դիտումներ: 494 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/6
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]