Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Չեմպիոնների Լիգա. H խումբ. «Միլանը» ջախջախեց «Սելթիկին», «Այաքսը» հաղթեց «Բարսելոնային»
01:56
Չեմպիոնների Լիգա. H խումբ. «Միլանը» ջախջախեց «Սելթիկին», «Այաքսը» հաղթեց «Բարսելոնային»
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Ամստերդամում 1:2 հաշվով պարտվեց հոլանդական «Այաքսին»:

 Առաջին խաղակեսից  հետո  ամստերդամցիները 2  գնդակի առավելություն  ունեին, սակայն  ընդմիջումից 3 րոպե անց  խաղադաշտից հեռացվեց  «Այաքսի» հոլանդացի  պաշտպան Յոել  Վելտմանը, իսկ  «Բարսելոնայի»  կիսապաշտպան Չավին  անվրեպ իրացրեց 11  մետրանոց հարվածը:  Այնուամենայնիվ, խաղի  մնացած  ժամանակահատվածում  կատալոնացիները  չկարողացան օգտվել քանակական առավելությունից՝ կրելով առաջին պարտությունը:

Խմբի մյուս խաղում իտալական «Միլանը» Գլազգոյում 3:0 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին»: Միլանցիներից աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Կական, կոլումբացի պաշտպան Կրիստիան Սապատան ու իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին:

Խմբային փուլի վերջին տուրից առաջ H խմբի առաջատար «Բարսելոնան» ունի 10 միավոր, «Միլանը»՝ 8, «Այաքսը»՝ 7, իսկ «Սելթիկը»՝ 3:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

H խումբ

«Այաքս» (Հոլանդիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) ՝ 2:1

Տուլանի Սերերո, 19, Դանի Հոեսեն, 41 – Չավի, 49 (11մ.) 

Հեռացում՝ Յոել Վելտման, 48 («Այաքս»)











«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Միլան» (Իտալիա) ՝ 0:3 

Կակա, 13, Կրիստիան Սապատա, 49, Մարիո Բալոտելի, 60





Դիտումներ: 1357 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]