Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Միլանը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց իսպանական Պրիմերայի առաջատարներից Մադրիդի «Աթլետիկոյին»:
Միլանցիները մի քանի իրական գոլային պահեր ունեցան, սակայն խաղի միակ գնդակը 83-րդ րոպեին խփեց «Աթլետիկոյի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան:
«Միլանի» եւ «Աթլետիկոյի» միջեւ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 11-ին Մադրիդում:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
«Միլան» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0:1
Դիեգո Կոստա, 83
|