«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավին չի պատրաստվում տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» կամ այլ ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում Ֆարաոնը դարձել է «Միլանի» հիմնական կազմի ֆուտբոլիստ` Ա սերիայում դառնալով 16 գոլի հեղինակ: Այժմ նա «ռոսոներիների» գլխավոր հույսերից մեկն է, սակայն նրան իրենց շարքերում ցանկանում են տեսնել եվրոպական մի շարք ակումբներ, իսկ «Մանչեսթեր Սիթին» 20-ամյա հարձակվողի դիմաց պատրաստ է վճարել 35 մլն եվրո:
«Ցանկանում եմ ողջ կարիերաս անցկացնել «Միլանում»», – Էլ Շարավիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
|