Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին գիշերային ակումբներից մեկում ընդհարվել է Իտալիայում ճանաչված երգիչ և հաղորդավար Ֆրանչեսկո Ֆակինետիի հետ, հայտում է ИТАР-ТАСС-ը:
Ոստիկանությունը հասցրել է միջամտել ծեծկռտուքին, նախքան ինչ-որ մեկը կտուժեր: Առայժմ չի մանրամասնվում, թե կոնֆլիկտի պատճառը որն է եղել:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի վերջին տուրի «Կալյարի» – «Միլան» հանդիպման ժամանակ Բալոտելին զգուշացվել է մրցակցի երկրպագունների ուղղությամբ ցույց տված անվայելուչ ժեստի համար: Այդ հանդիպումն ավարտվել է «Ռոսոներիի» հաղթանակով՝ 2:1 հաշվով, իսկ գոլերից մեկն իր հաշվին գրանցել է հենց «Սուպեր Մարիոն»:
|