Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 29 » Բալոտելլին բաց կթողնի Սան Մարինոյի հետ հանդիպումը
20:32
Բալոտելլին բաց կթողնի Սան Մարինոյի հետ հանդիպումը
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին բաց կթողնի Սան Մարինոյի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, տեղեկացնում է Football-Italia.net կայքը:

Աղբյուրի համաձայն` Իտալիայի հավաքականի բժիշկը հաստատել է, որ «Միլանի» 22-ամյա ֆուտբոլիստը չի հասցնի վերականգնվել մինչև ուրբաթ օրը կայանալիք խաղը:

«Բալոտելլին մեջքի վնասվածք ունի, իսկ մենք չգիտենք, թե որքան ժամանակ կպահանջվի նրա ապաքինման համար: Մենք հույս ունենք, որ նա մինչև Չեխիայի հետ խաղը լիովին կապաքինվի, սակայն չենք կարող դա երաշխավորել: Մենք փորձում ենք ամեն բան անել, որպեսզի Մարիոն կարողանա չեխերի հետ խաղին մասնակցել»,- ասել է իտալացիների բժիշկ Էնրիկո Կաստելակին:

Նշենք, որ Բացի Բալոտելլիից, Սան Մարինոյի հետ խաղին իտալացիներին չեն կարողանա օգնել նաև Ստեֆան Էլ Շարավին և Անդրեա Բարցալին:

Դիտումներ: 298 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/5
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]