Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 5 » Բալոտելլիի արժեքը գերազանցում է 70 մլն եվրոն
13:36
Բալոտելլիի արժեքը գերազանցում է 70 մլն եվրոն
Ձեռնարկատեր, վաստակավոր դասախոս և Euromericas Sport Marketing ընկերության միջազգային մարզական մարքեթինգի մասնագետ Խերարդո Մոլինան Բալոտելլիի տրանսֆերային արժեքի վերաբերյալ զեկույց է ներկայացրել:





Վերոնշյալ զեկույցի մասին Մոլինան խոսել է Cadena SER - ի La Graderia հաղորդման ժամանակ: Ըստ այդ զեկույցի, Բալոտելլիի տրանսֆերային արժեքը տվյալ պահին կազմում է 70 274 000 եվրո: Խերարդոյի հավաստմամբ, Եվրոպայում կա մի ակումբ, որը պատրաստ է վճարել այդ գումարը: Նա կոնկրետ անուն չի նշել, բայց ենթադրվում է, որ խոսքը ՊՍԺ - ի մասին է:

Գաղտնի տեղեկություն

"Կա մի ակումբ, որը պատրաստ է 70 մլն եվրո վճարել Բալոտելլիի համար", - հայտարարել է Մոլինան և շարունակել. "Այս ուսումնասիրությունը մեզ պատվիրել են եվրոպական 3 ակումբներ, որպեսզի իմանան, թե որքան արժե Բալոտելլին: Քանի որ դա գաղտնի տեղեկություն է, մենք չենք կարող ասել ակումբների անունները, բայց այդ ակումբները մեզ խնդրել են մանրամասներ ներկայացնել, որպեսզի վերլուծեն հնարավոր տրանսֆերի հավանականությունը":

5 անգամ գերազանցում է Ագուերոյին

"Մամուլում Բալոտելլիի անունը 5 անգամ ավելի շատ է շոշափվում, քան Ագուերոյինը", - հայտնել է Մոլինան: "Համաձայն տարբեր ուսումնասիրությունների, Ագուերոն արժե 50 - ից 60 մլն եվրո: Բալոտելլիի հրաժարագինը 40 մլն եվրո է, բայց մեզ համար այդ գինն արդեն արժեզրկված ու հնացած է: Այսօր մարզաշխարհում չկա մեկը, ում արժեքը գերազանցում է Լեո Մեսսիի արժեքին: Վերջին 5 տարիներին շուկայում կատարած ուսումնասիրությունների համաձայն, Մեսսին արժե 400 մլն եվրո", - եզրափակել է Խերարդո Մոլինան:
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 2349 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]