«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին, ով այժմ հանդես է գալիս «Միլանի» կազմում, հույս է հայտնել, որ իր նախկին թիմը հաջորդ մրցաշրջանում կրկին կդառնա չեմպիոն:
«Ռոբերտոն ամռանը անհրաժեշտ ամեն բան կանի և «Մանչեսթեր Սիթին» հաջորդ մրցաշրջանում հետ կբերի չեմպիոնի տիտղոսը: Թիմը ձեռք կբերի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից երկուսին կամ երեքին և մենք ականատես չենք լինի ընթացիկ մրցաշրջանի կրկնությանը: Ես դեռևս «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու եմ»,- Sunday Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բալոտելլին:
|