«Միլանն» իր պաշտոնական կայքում հերքել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիին վերագրվող այն խոսքերը, թե նա պատրաստ է թույլ տալ իր ընկերուհուն քնել «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների հետ, եթե մադրիդյան ակումբին հաջողվի հաղթահարել «Բորուսիայի» արգելքը և դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
««Միլանը» հերքում է այդ հայտարարությունների ճշմարտացիությունը: Անձամբ ֆուտբոլիստը պնդում է, որ երբեք նման բան չի ասել», – նշվում է «ռոսոներիների» մամլո ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Դորտմունդում «Ռեալին» հաղթել էր 4:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա այսօր Մադրիդում:
|