Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 27 » Բալոտելին և Էլ-Շաարավին դեռ պետք է ընտելանան միմյանց. Բոներա
00:40
Բալոտելին և Էլ-Շաարավին դեռ պետք է ընտելանան միմյանց. Բոներա
«Միլանի» պաշտպան Դանիելե Բոներան վստահ է, որ դեռ վաղ է Մարիո Բալոտելի- Ստեֆան Էլ Շաարավի հարձակվողական զույգի տապալման մասին խոսելը:«Բալոտելին վերջերս է միացել մեզ և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նրա և Ստեֆանի համատեղ խաղը ստացվի:

Նրանք պետք է իսկապես ընտելանան միմյանց: Առայժմ ֆուտբոլիստները հնարավորություն չեն ունեցել փորձարկումներ կատարել հարձակման գծում, քանի որ «Միլանը» խաղացել է միևնույն սխեմայով: Կարծում եմ՝ ամառային ընդմիջումից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը»,- Բոներայի խոսքերը փոխանցում է Sky Italia-ն:

Նշենք, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլան» տեղափոխվելուց հետո Բալոտելին դարձել է 7 գոլի հեղինակ: Նույն ժամանակահատվածում Էլ-Շաարավիին հաջողվել է աչքի ընկնել միայն մեկ անգամ:


Դիտումներ: 356 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]