Իտալական «La Gazzetta dello Sport» պարբերականը ներկայացրել է գրքերի ցուցակ, որը «Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը կարող է բաժանել իր ֆուտբոլիստներին:
Բանը նրանում է, որ մասնագետն իտալական ակումբի մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել էր, որ իր համար ուսուցողական է Ֆիլ Ջեկսոնը, ով մարզել է «Չիկոգոն»:
Ամերիկացու աշխատանքի յուրահատկություններից մեկն էլ այն էր, որ իր սաներին ավանդաբար գրքեր էր նվիրում:
Պարբերականի կարծիքով՝ թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Մարիո Բալոտելին պետք է ընթերցի Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գիրքը:
Այդպիսի ընտրությունը պարբերականը հիմնավորել է նրանով, որ գրքում պարունակում են ֆուտբոլիստին բնորոշ հատկանիշները՝ մշտական գործողությոններ, իրադարձությունների անսպասելի զարգացումներ և այլն:
-Մարիոն, որպես ֆուտբոլիստ նույնպես ունի այդ հատկանիշները, սակայն պետք է իր տաղանդը ճիշտ օգտագործի- գրել է «Gazzetta dello Sport»-ը:
|