Իտալական «Միլանի» երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպո Ինձագին կնշանակվի հիմանական թիմի գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sport Italia-ն:
40-ամյա մասնագետի նշանակումը և Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկությունն այսօր` հունվարի 13-ին կհաստատի ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին:
Ըստ աղբյուրի տեղեկության, որպես Ալեգրիի փոխարինող առաջին հերթին դիտարկվել է նրա օգնական Մաուրո Տասոտիի և ակումբի երիտասարդական բազայի ղեկավար Ֆիլիպո Գալիի թեկնածությունները, սակայն արդյունքում որոշում է ընդունվել հօգուտ Ինձագիի:
Նշենք, որ Ա սերիայի 19-րդ տուրում «Սասուոլոյից» կրած պարտությունից (3:4) հետո «ռոսոներիի» փոխնախագահ Բարբարա Բերլուսկոնին հայտարարել է, որ թիմում շտապ փոփոխություններ են հարկավոր:
|