«Տոտենհեմի» կամերունցի պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում:
29-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 11 անգամ և կարծես թե չի վայելում թիմի մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշի վստահությունը:
Ինչպես հայտում է Football Italia-ն, այս իրավիճակից մտադիր է օգտվել «Միլանը», որը Բենուայի հանդեպ հետաքրքրություն էր ցուցաբերում դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ «Տոտենհեմը» պաշտպանի դիմաց պահանջում է 11 մլն ֆունտ, սակայն «Միլանը» մտադիր չէ վճարել այդքան գումար և կողմերն այս խնդրում փոխհամաձայնության գալու խնդիր ունեն:
|