«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին քննադատել է «ռոսոներիին», որը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան մրցավեճում 1:4 հաշվով զիջել է Մադրիդի «Ատլետիկոյին»: Այսպիսով, Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում Իտալիան կորցրեց իր վերջին մասնակցին:
«Սա տհաճ պահ է ինչպես «Միլանի», այնպես էլ՝ ընդհանուր իտալական ֆուտբոլի համար: Նրանք թիմ չունեն: «Միլանն» ընդհանուր կոլեկտիվով չի պաշտպանվում` իրենից որոշ մակարդակի ֆուտբոլիստներից հավաքած խմբի նմանվելով: Հարձակման գծում նրանք բազմաթիվ ուժեղ խաղացողներ ունեն, բայց նրանց դավանած ֆուտբոլը ոչ մի տրամաբանություն չունի: Այսօր հիասթափված էի Ադել Տարաբտի գործողություններից. նա խաղադաշտում պարզապես քայլում էր: Իսկ, ահա, մրցակիցը հանդիպմանը ներկայացավ՝ որպես մեկ ընդհանուր կոլեկտիվ, որն իր տրամադրության տակ Դիեգո Կոստայի պես հիասքանչ հարձակվող ունի»,- ասել է Սակին:
|