Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին հայտնել է, որ թիմը վճռականորեն մտադրվում է զբաղեցնել երկրորդ տեղը A սերիայում:
Ներկա դրությամբ «ռոսոներին» երրորդ հորիզոնականում է՝ հետ մնալով «Նապոլիից» երկու միավորով: Երիտասարդ հարձակվողը վստահ է, որ եթե սխալներ թույլ չտրվեն, ապա միլանցիները կկարողանան հասնել երկրորդ հորիզոնական:
«Առաջնության նպատակը երկրորդ հորիզոնականը զբաղեցնելն է: Եթե մենք սխալներ թույլ չտանք և վստահություն դրսևորենք, ապա կկարողանանք հասնել դրան»:Ստեֆանը մեկնաբանեց նաև սեփական ապագան, ինչպես նաև իր պահվածքը «Պալերմոյի» հետ հանդիպման ժամանակ, երբ փոխարինումից հետո նա գնաց տրիբունայի ստորին հատված՝ անցնելով պահեստայինների նստարանը:
«Ինձ բացարձակապես չեն հետաքրքրում այլ ակումբներ: Նույնիսկ նրանք, ովքեր հետաքրքրվում են իմ ծառայություններով:
Ալեգրիի հետ խնդիրներ չունեմ: «Պալերմոյի» հետ հանդիպման ժամանակ ես հիասթափված էի սեփական խաղիցս, այդ պատճառով ես անմիջապես գնացի հանդերձարան», – Էլ-Շաարավիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
|